Փետրվարին Ռոբերտ Քոչարյանը Ժակ Շիրակի հրավերով կայցելի Ֆրանսիա

PanARMENIAN.Net - Փետրվարի երկրորդ կեսին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Փարիզ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, գարնանը ծրագրվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը արաբական երկրներ: «Հունիսին պետության ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին եւ ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների հանդիպմանը Սանկտ-Պետերբուրգում»,- նշել է Սողոմոնյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---