Մերկելի կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը Գերմանիայի 3 դաշնային շրջանում

Մերկելի կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը Գերմանիայի 3 դաշնային շրջանում

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Գերմանիայի որոշ շրջաններում տեղի ունեցած ընտրություններում շրջանային խորհրդարանների անդամ է դարձել «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) աջակողմյան պոպուլիստական կուսակցությունը: Իսկ Անգելա Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը (ՔԴԿ) բավականին շատ ձայներ է կորցրել, հայտնում է Deutsche Welle-ն:

Աջակողմյանները 15,1% են հավաքել Բադեն-Վյուրտեմբերգում, 12,6%` Ռեյնալդ- Փֆալցում, - 24,2%` Սաքսոնիա-Անհալթում: Անցումային շեմը 5% էր: Ավելի վաղ Գերմանիայի հիմնական քաղաքական ուժերը բացառել էին դաշինքը ԱԳՀ հետ:

Ըստ նախնական պաշտոնական տվյալների, Բադեն-Վյուրտեմբերգում հաղթել են կանաչները այդ շրջանի վարչապետ Վինֆրիդ Կրեչմանի գլխավորությամբ: Նրանք հավաքել են 30,3%` 47 տեղ ապահովելով խորհրդարանում: Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը (ՔԴԿ) ստացել է 27% (42 մանդատ):

Սոցիալ-դեմոկրատները հաղթել են Ռեյնլանդ-Փֆալցում` 36,2% և 40 տեղ ստացել խորհրդարանում: Մերկելի ՔԴԿ-ն հավաքել է 31,8% (34 տեղ), ԱԳՀ-ն` 12,6% (14 տեղ): Այդ շրջանում մեծամասնությունը խորհրդարանում սկսվում է 51 մանդատից:

Սաքսոնիա-Անհալթում առաջատարը Մերկելի կուսակցությունն է` 29,8% (30 տեղ), ԱԳՀ-ն ստացել է 24,2% և 24 տեղ:

Ընտրությունները կայացել են 3 շրջանում, որի ընտրողների ընդհանուր քանակը մոտ 13 մլն է: Այս ընտրություններում կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնական թեման միգրացիոն ճգնաժամն էր: Ընտրությունների արդյունքներով կստեղծվեն նոր քաղաքական կոալիցիաներ: Շրջանների կառավարություններում ուժերի դասավորություն է կախված օրենսդիր մարմնի` բունդեսրատի, կազմը, որը համախմբում է ՀԳԴ 16 շրջանների կառավարությունների ներկայացուցիչներին: Այդ մարմինը կարող է արգելափակել Գերմանիայի դաշնային կառավարության նախաձեռնությունները:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստեղծվել է 2013-ին, նրա կազմում եվրոհոռետեսներ են, որոնք կողմ եմ միգրացիոն քաղաքականության խստացմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---