Վլադիմիր Պուտինը կոչ է արել համատեղ պայքարել այլատյացության պատճառների դեմ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հասարակական կազմակերպություններին եւ ԶԼՄ-ներին համատեղ պայքարել այլատյացության եւ ազգայնականության տրամադրությունների առաջացման պատճառների հետ: Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է այսօր Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, այդ հարցը մտահոգում է բոլորին, եւ իշխանության մարմիններին, եւ հասարակությանը: «Ես կարծում եմ, որ դա բազում պատճառներ ունի, եւ առաջին հերթին կապված է որոշակի շփոթության եւ գաղափարական վակուումի հետ, որն առաջացավ Խորհրդային Միության փլուզումից հետո, հիմնական ազգային խմբեի ճնշվածության զգացողության հետ»,-նշել է Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը` ափսոսանքով նշելով, որ համապատասխան մարմինները միշտ չէ որ համարժեք են արձագանքում նման դրսեւորումներին: Սակայն, եթե խոսենք պատճառների մասին, դրանցից մեկն այն է, որ չնայած Խորհրդային Միության փլուզմանը, սահմանները բացվեցին եւ Խորհրդային Միության բոլոր նախկին հանրապետություններն անկախացան, իսկ աշխատանքի շուկայում ծագող հարցերը ոչ միշտ էին լուծվում եւ այժմ ոչ միշտ են լուծվում Ռուսաստանի բնիկ բնակչության օգտին:



«Եվ ահա այդ չկարգավորվածությունը, որի մասին իշխանությունը նախապես պետք է մտածեր, ապահավելով ինչպես օտարերկրացիների, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շահերի պաշտպանությունը, իսկ չէ որ Ռուսաստանում աշխատող օտարերկրացիները հաճախ, եւ մենք դա լավ գիտենք, եւ զանգվածային լրատվության միջոցներն են այդ մասին շատ խոսում, հայտնվում են բոլորովին անպաշտպան վիճակում: Ահա այդ չկարգավորվածությունը վնասում է բոլորին: Եվ օտարերկրացիներին, եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, պատճառ դառնալով նաեւ այլատյացության եւ ազգայնամոլության համար: Սակայն դա, իհարկե, միակ պատճառը չէ: Բայց որոնք էլ լինեն պատճառները, դրանք, առաջին հերթին, հարկավոր է արմատախիլ անել, իսկ, երկրորդը, պետք է պայքարել դրա դեմ: Եվ ես հուսով եմ, որ մենք դա միասին կանենք: Հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ, ինչպես նաեւ իհարկե, իշխանության պետական մարմինների հետ»,-ամփոփել է Ռուսաստանի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---