Բրյուսելում ահաբեկչության վնասը գնահատվել է 4 մլրդ եվրո24 մարտի 2016 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական վնասը մարտի 22-ին Բրյուեսլում իրականացված ահաբեկչական գործողություններից կազմել է առնվազն 4 մլրդ եվրո կամ երկրի ՀՆԱ 0,1%: Այդ մասին հայտարարել է ING բանկի գլխավոր տնտեսագետ Պետեր Վանդեն Հաուտեն բելգիական Het Nieuwsblad թերթին տված հարցազրույցում, հայտնում է RNS-ը: «Եթե ահաբեկչական սպառնալիքը պահպանվի կամ նոր հարձակումներ լինեն, ապա վնասը շատ ավելի մեծ կլինի»,-ասել է տնտեսագետը: Ընդ որում վնասի մեծ մասը կապված է անվտանգության միջոցների իրականացման, ինչպես նաև Բրյուսելի օդանավակայանը փակելու հետ, որի պարապուրդի յուրաքանչյուր օրը տնտեսագետները գնահատում են 10 մլն եվրո: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում: Ընթերցեք նաև. Բրյուսելի ահաբեկչությունից տուժած տասնյակ մարդիկ կրիտիկական վիճակում են Բրյուսելի ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածի ինքնությունը դեռևս ճշտված չէ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով |