Տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներն ինքնին անվիճելի են

PanARMENIAN.Net - Մարած, սակայն դեռ վերջնականապես չկարգավորված էթնո-քաղաքական հակամարտությունների կողմերը համառորեն դիմում են իրենց համար առավել շահավետ միջազգայաին-իրավական սկզբունքին: Ոմանք` տարածքային ամբողջականությանը, մյուսները` իրենց ճակատագիրը որոշելու ժողովուրդների իրավունքին: Նույնիսկ դրան վերագրում են մտացածին գերակայություն մյուսների հանդեպ: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի 1994-96 թվականների ռուս համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի «Հակամարտությունների «քաղաքական ատլասն» ու երկու հելսինքյան սկզբունքները» հոդվածում, որ ստացել է PanARMENIAN.Net ը:



«Որքան հաճախ եւ ամպագոռգոռ չլինեին հղումները «սիրելի» սկզբունքին, դա դեռ կշռելի փաստարկ չէ: Վաղուց հասունացել է Հելսինքիի Ամփոփիչ ակտի այս երկու սկզբունքների կապակցման խորը, առաջին հերթին իրավական մշակման անհրաժեշտությունը: Թեմատիկան նրբին է, ինչը պահանջում է դրա բազմակողմանի եւ մանրամասն ուսումնասիրություն: Աքսիոմա է, որ երկու սկզբունքներն էլ հավսարազոր են, պետք է դիտարկվեն հելսինքյան սկզբունքների ամբողջ «տասնյակին» հավասար: Պնդում են, թե իբր այդ երկու սկզբունքները չեն էլ հակասում միմյանց, սակայն քիչ չեն օրինակները, երբ դրանցից առաջինը կամ երկրորդը մյուսի նկատմամբ գերակայող է դառնում»,- գրում է Կազիմիրովը:



Ռուս դիվանագետը գտնում է, որ երկու սկզբունքներն էլ ինքնին անկասելի են եւ անձեռնմխելի: «Այլ հարց է դրանց օգտագործումն ու հատկապես գործունությունը: Ժամանակն է պարզել, թե որքան գործուն են սկզբունքներից յուրաքանչյուրը ոչ թե վերացական, այլ կոնկրետ պատմա-աշխարհագրական միջավայրում, պարզել ներքին տրամաբանությունը, օրինաչափությունները: Միեւնույն ժամանակ դա կօգնի մի քիչ թուլացնել հակամարտությունների լարվածությունը եւ կողմերի վստահությունը իրենց շահավետ սկզբունքի գերակայության հանդեպ, նրանցից կպահանջի ավելի խորը մոտեցում: Անհրաժեշտ է երկու սկզբունքների գործունության համեմատելիության կոնցեպցիա` չափանիշների հստակ ընտրությամբ: Եւ համալրային, համակարգային մոտեցում, այլ ոչ միայն նախադեպային: Նախադեպը հարմար է միայն մարտավարության տեսանկյունից, սակայն պետք է թեմայի ավելի հիմնարար մշակում: Առաջին հերթին, սկզբունքը, առավել եւս մյուսների հետ կապի մեջ, աբսոլյուտ չէ, դոգմա չէ: Եթե միջազգային հանրությանը պետք է հելսինքյան սկզբունքներից մեկը աբսոկյուտ դարձնել, ապա ավելի շուտ երկու ուրիշ սկզբունքներ. չկիրառել եւ չսպառնալ ուժով, վեճերի խաղաղ կարգավորում: Սկզբունքը վերացական է, կյանքում չկա դրա կոնկրետ հանգամանքներ: Ահա դրանք էլ ազդում են երկու սկզբունքների գործունության վրա: Այդ պատճառով էլ այն հարաբերական է եւ կարող է համադրվել, սակայն չափումների սանդղակ է անհրաժեշտ:



Երկրորդ հերթին, կարեւոր է պատմականությունը` կապված ժամանակաշրջանի հետ: Չէ որ այդ սկզբունքները Քրիստոսի Ծնունդից չեն. անհեթեթ է դրանք կիրառել խաչակրաց արշավանքների կամ Նապոլեոնի պատերազմների համար: Նույնիսկ ՄԱԿ-ի կանոնդարությունը դրանք միայն ուրվագծում է: Հելսինքիի սկզբունքները ծնել է այդ ժամանակաշրջանը. Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներ, երկու համակարգերի եւ հակամարտող ճամբարների առկայություն + միջուկային զենք: Դա գրեթե հակառակորդների միջեւ «հաշտություն է», որպեսզի խուսափեն երրորդ համաշխարհայինից: Բայց այդ ժամանակաշրջանն արդեն անցել է: Սկզբունքների կապը իր ժամանակաշրջանի հետ չի նշանակում, որ դրանք մահկանացու են, պատմականորեն «ակնթարային», ապագա չունեն: Դրանցից յուրաքանչյուրի իմաստային միջուկը պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում, նույնիսկ համաշխարհային քաղաքակրթության մեջ կարեւոր ներդրումն է: Ժամանակաշրջանը, տարածաշրջանում կոնկրետ միջավայրը, այսինքն հաշվարկի ենթակա պատմական, աշխարհագրական եւ այլ էական հանգամանքները, հսակայան նշանակություն ունեն այդ սկզբունքների համադրման համար: Ժամանակից եւ տարածությունից, պատմությունից եւ աշխարհագրությունից, կոնկրետ հանգամանքներից դուրս միջազգային գործընթացներ եւ իրադարձություններ չկան,- ասվում է Վլադիմիր Կազիմիրովի հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---