Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կիսել է միավորն առաջատարի հետ

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կիսել է միավորն առաջատարի հետ

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Արոնյանը խաղում էր մրցաշարի ֆավորիտներից մեկի` Ֆաբիանու Կարուանայի հետ: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 67-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Այժմ Արոնյանն ունի 6 միավոր և 4-րդ հորիզոնականում է: Առաջատարները` Ֆաբիանու Կարուանան և Սերգեյ Կարյակինը, ունեն 7 միավոր: Հայ շախմատիստը 12 տուրում 8 ոչ ոքի է խաղացել, երկու անգամ հաղթել է (Տոպալովին ու Նակամուրային) և երկու պարտություն կրել (Անանդից, Սվիդլերից):

Մարտի 26-ին հավակնորդների մրցաշարում հանգստի օր է: 13-րդ տուրում Արոնյանը կխաղա Սերգեյ Կարյակինի հետ:

2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել աշխարհի նախկին չենպիոն Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում:

Կարդացեք նաև՝ Տոպալով. Արոնյանի հետ խաղում արժանի չէի նույնիսկ ոչ ոքիի

ՖԻԴԵ-ն կպատժի Նակամուրային Արոնյանին պարտվելուց հետո ցուցաբերած վարքի համար

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---