Հ.Դինքի սպանությունը. Աշխատանքից ազատվել է Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի պետը

PanARMENIAN.Net - «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը չկանխելու մեղադրանքով աշխատանքից ազատվել է Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերը: Սպանությունից 11 ամիս առաջ Ստամբուլի ոստիկանությունը զգուշացում էր ստացել Տրապիզոնից, որ Դինքի վրա մահափորձ է պատրաստվում, սակայն նա զգուշացումը չի փոխանցել իր ղեկավարներին, հաղորդում է «Սաբահ» թերթը: Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Գյուլերը հեռացվել է քննիչների պահանջով: Մի թուրք պաշտոնյաի խոսքերով, որը ցանկացել է անհայտ մնալ, քննիչները շարունակում են պարզել` արդյո՞ք ոստիկանության պաշտոնյանները թերացել են Դինքի անվտանգությունն ապահովելու գործում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---