Ադրբեջանցի պատգամավորները ԵԱՀԿ Մինսկի խմբին բողոքի նամակ են հղել

PanARMENIAN.Net - «Ենի Ադրբեջան» ադրբեջանական կուսակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին բողոքի նամակ է հղել` Երեւանում Շուշիի ազատագրմանը նվիրված հուշարձանի կանգնեցման դեմ: Նամակում նշվում է, որ Հայաստանը, որ «օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը եւ խախտել է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, օգտվելով անպատժելիությունից, Ադրբեջանի դեմ պրովոկացիներ է իրականացնում»: Ինչպես ասվում է նամակում, հուշարձանի տեղադրման վերաբերյալ որոշումը «կարող է համարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ բանակցությունների գործընթացի նկատմամբ հերթական հարվածը»: Նամակում կուսակցությունը կոչ է անում համանախագահներին «խափանել Հայաստանի հերթական պրովոկացիան», հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---