3 հայ բռնցքամարտիկ՝ Թուրքիայում վարկանիշային մրցաշարի 1/4 եզրափակչում

3 հայ բռնցքամարտիկ՝ Թուրքիայում վարկանիշային մրցաշարի 1/4 եզրափակչում

PanARMENIAN.Net - Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

Հովհաննիսյանը հաղթել է բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ Բաչկովն առավելության է հասել իտալացի Վիչենցո Արեչայի նկատմամբ:

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը նույնպես հաղթանակ է տոնել` առավելության հասնելով լեհ Յոժվիկ Մաչելայի նկատմամբ:

51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակչում է:

Քառորդ եզրափակչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 13-ին:

Ավելի վաղ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը տեղեկացրել է, որ հավաքականին ուղեկցում են անվտանգության 4-5 աշխատակից:

«Ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերում է մեր մարզահագուստին, որի վրա գրված է Armenian Boxing Team, մեզ ասացին, անվտանգությունից ելնելով, այդ մարզահագուստով քաղաքում չքայլենք: Մրցավայրում և մարզումների ժամանակ կարող ենք հանգիստ կրել դրանք:

Բացի այդ, մեզ ուղեկցում են անվտանգության 4-5 աշխատակից: Նրանք հյուրանոցի առաջին հարկում են և եթե գնում ենք դուրս, խանութ կամ պարզապես զբոսանքի, նրանք մեզ ուղեկցում են: Նախկինում չեմ հիշում, որ նման զգուշավորություն լիներ և անվտանգության աշխատակիցներն ուղեկցեն թիմին, սակայն ավելորդ զգուշավորությունն ու ապահովությունը չի խանգարի: Մարզիկները չեն նեղվում նրանց ներկայությունից, շատ հանգիստ են և ազատ»,-ասել է Աղամալյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---