Ծանրամարտի ԵԱ հաղթողները՝ Երևանում. 18 մեդալով են վերադարձել 18 ապրիլի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-իմ ծանրամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է Երևան: Չնայած ուշ ժամին` Զվարթնոց օդանավակայանը բազմամարդ էր: Մարզասերները դիմավորում էին հայ ծանրորդներին, որոնք Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ առաջնության հաղթող էին դարձել: Ծանրամարտի Եվրոպայի լավագույն թիմին դիմավորելու էր եկել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը: Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է առաջին տեղը: Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Թուրքիան է, երրորդում` Ուկրաինան: Եվրոպայի այս առաջնությունում աշխարհամասի չեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: Փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Տիգրան Մարտիրոսյանը: Վանիկ Ավետիսյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, Գոռ Մինասյանը՝ երկու արծաթե մեդալ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալ: Հայաստանի կանանց հավաքականը 449 միավորով դարձել է Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, իսկ տղամարդկանց հավաքականը երկրորդն էր: Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդն տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ: Այսօրվա դրությամբ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը օլիմպիական խաղերի 5 ուղեգիր ունի, կանանց հավաքականը՝ 2: Բոլոր ուղեգրերը ձեռք են բերվել դեռ մինչև Եվրոպայի առաջնությունը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |