Ընդդիմադիրները պահանջել են ԱԺ հրավիրել Օհանյանին և Խաչատուրովին՝ հարցերին պատասխանելու25 ապրիլի 2016 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Ազգային ժողովում ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ԱԺ ղեկավարությանն առաջարկել է խորհրդարան հրավիրել պաշտպանության նախարարության ղեկավարությանը` նախարար Սեյրան Օհանյանին և Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, քանի որ ունեն բազմաթիվ հարցեր, որոնք մինչ այժմ պատասխաններ չեն ստացել: «Մենք անընդհատ բողոքում ենք, թե մեր զենքը ութսունական թվականների է, թե ռուսները օգնում են Ադրբեջանին, դա իհարկե, դատապարտելի է, մենք էլ ենք դատապարտում: Բայց մենք պետք է հասկանանք, որ այդ զենքերից չէ, որ տվել ենք այդքան զոհեր: Չկա այնպիսի ստրատեգիական զենք, որի պատճառով մենք զոհ ենք տվել: Մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը երեկոյան չի տեսնում, չունի գիշերային սարք, մենք զոհ ենք տվել, որովհետև հասարակ կապը չկա: Մենք լուրջ խնդիրներ ունենք պաշտպանության նախարարության ղեկավարման որակի հետ: Շքեղ ավտոմեքենաները, ջիպերը տասնյակներով կան, բայց հասարակ կապի միջոց չկա, որ կար տասնյակ տարիներ առաջ: Սա լուրջ թեմա է, և կարծում եմ, որ պետք է արտահերթ քննարկում կազմակերպել Ազգային ժողովում», -հայտարարել է Բագրատյանը, գրում է Panorama.am-ը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրել, որ այդ հարցի վերաբերյալ արդեն իսկ եղել են փակ քննարկումներ, ներկա է եղել Պաշտպանության փոխնախարարը, հնչել են քառասունվեց հարց, տրվել են դրանց պատասխանները: Շարմազանովի խոսքով, ՊՆ-ն բաց է ու չկա մի հարց, որը չի քննարկվել ՊՆ ղեկավարության հետ: «Պարզապես պետք է նպատակահարմարության մասին խոսենք: Չեմ կարծում, թե այս հարցի քննարկումը կօգնի օր առաջ լուծել մեր խնդիրները և էսպես հրապարակային հարցեր տալը նպատակահարմար չէ: Չեմ կարծում, թե ՊՆ ղեկավարությունը հրաժարվի պատասխանել ձեր հարցերին, ու ես պատրաստ եմ իմ աշխատասենյակը տրամադրել, որ միասին քննարկեք»,- ասել է Շարմազանովը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ ԱԺ-ում տեղի ունեցած փակ նիստը չի բավարարել պատգամավորների մտահոգությունը, գրում է Aravot.am-ը: «Կան հարցեր, որ լուրջ քննարկում են պահանջում և հարցեր կան, որ թույլ չենք տա ԶԼՄ-ների առջև բարձրաձայնել ու չենք ցանկանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցնել: Հարցեր կան, որ ուզում ենք ուղղել անձամբ վարչապետին, ՀՀ արտգործնախարարին եւ ՊՆ նախարարին»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրել է, որ պատերազմը չի ավարտվել, պետք է պատրաստ լինենք լայնածավալ գործողությունների, որովհետեւ դրանք Ադրբեջանի օրակարգում են: Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն էլ պահանջել է , որ ՀՀ արտգործնախարարը բանակցային գործընթացի հետ կապված հստակ տեղեկատվություն ներկայացնի ԱԺ, որ ռուսական ԶԼՄ-ներից ստիպված չլինեն ինֆորմացիա ստանալ: Շարմազանովը դրան պատասխանել է, փոխարտգործնախարար Քոչարյանը ներկայացել է ԱԺ-ում փակ նիստին ու պատասխանել պատգամավորների հարցերին: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |