Կոնգրեսն ավելի «կարեւոր գործեր» ունի, քան Հայոց ցեղասպանության քննարկումը, պնդում է Washington Times-ը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քվեարկությունը նշանակել է ապրիլին: Ինչպես գրում է Washington Times-ը, «այն ժամանակ երբ ԱՄՆ-ն պայքարում է ծայրահեղ իսլամիստների դեմ, Կոնգրեսն ավելի «կարեւոր գործեր» ունի, քան 80 տարվա վաղեմության իրադարձությունների քննարկումը, առավել եւս, որ դա կարող է լրջորեն վնասել ԱՄՆ հարաբերություններին Թուրքիայի հետ, որի հետ համագործակցությունը չափազանց կարեւոր է Իրաքի կայունացման առումով»: «Իրականում Թուրքիայի հանդեպ թշնամաբար տրամադրված ԱՄՆ հայկական եւ հունական լոբբին շատ ավելի ուժեղ է, քան թրքամետ խմբերը: Եվ հին հաշիվները մաքրելու նրանց ձգտումը կարող է լրջորեն վնասել մեր համագործակցությանը Թուրքիայի հետ իրաքյան ծրագրում: Ներկայիս դժվարին ժամանակներում ԱՄՆ-ն պետք է սերտորեն համագործակցի Իրաքում քուրդ ընկերների եւ Թուրքիայում` գործընկերների հետ: Սակայն Նենսի Փելոսին ավելի շատ շահագրգռված է էթնիկ քաղաքականության խաղերում, լրացուցիչ ձայներ շահելու համար»,-գրում է Washington Times-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---