Առաջիկայում Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենան 301-րդ հոդվածի քննարկումները

PanARMENIAN.Net - Առաջիկայում Թուրքիայի ՔՕ տխրահռչակ 301-րդ հոդվածը կքննարկվի երկրի խորհրդարանում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: «Ես կլսեմ իմ գործընկերների կարծիքը, սակայն ես իմ տեսակետն ունեմ այդ խնդրի վերաբերյալ: Ամփոփելով, մենք այդ հարցը կդնենք խորհրդարանի քննարկմանը: Դա կարվի ամենամոտ ապագայում»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Նշենք, որ 301-րդ հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրքական ինքնությունը վիրավորելու համար», մեղադրանքներ են ներկայացվել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին, ինչպես նաեւ մի շար թուրք գրողների եւ լրագրողների:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---