ՄԱԿ ԱԽ-ն նիստ է գումարում Հալեպում իրավիճակի վերաբերյալ

ՄԱԿ ԱԽ-ն նիստ է գումարում Հալեպում իրավիճակի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մայիսի 4-ին նիստ է գումարում Հալեպում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մասնակիցները կլսեն ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի և հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’ Բրայենի ճեպազրույցը: Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ում Եգիպտոսի մշտական ներկայացուցչությունում, որը մայիսին նախագահում է ԱԽ-ում:

Հալեպին նվիրված նիստն ընդգրկվել է օրակարգում: Նման նախաձեռնությամբ մայիսի 3-ին հանդես են եկել Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Նախաձեռնությանը սատարել են ՄԱԿ ԱԽ մի շարք այլ անդամներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մայիսի 3-ին «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել է ավելի քան 10 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Մայիսի 2-ին ահաբեկիչները գրոհի փորձ ձեռնարկեցին Հալեպի արևմտյան և հյուսիս-արևմտյան հատվածներում: Կառավարական զորքերը հետ մղեցին գրոհայինների հարձակումը Սիրիայի ՌՕՈւ աջակցությամբ: Արդեն մեկ շաբաթից ավելի է Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել:

Հալեպի ուղղությամբ գրոհների կապակցությամբ Սիրիայի ԱԳՆ-ն նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին և ՄԱԿ ԱԽ նախագահությանը` հայտարարելով, որ դրանով ահաբեկիչները խախտել են «հրադադրի ռեժիմը»:

Սիրիայի գծով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրան հայտարարել է, որ «մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը վտանգված է», սակայն, նշել է, որ հուսով է, որ խաղաղ գործընթացը կվերականգնվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---