Թուրքիայի խորհրդարանը հրաժարվել է պաշտոնաթող անել վարչապետին եւ ՆԳՆ ղեկավարին

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգային Ժողովը մերժել է հիմնական ընդդիմադիր, Հանրապետական ազգային կուսակցության պահանջը` վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ ներքին գործերի նախարար Աբդուլկադիր Աքսուի պաշտոնաթողության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Cihan News Agency-ն, պահանջը մերժվել է 312 ձայն «կողմ» եւ 118 «դեմ» քվեարկությամբ: ՀԱԿ-ը մեղադրում է երկրի վարչապետին եւ ներքին գործերի նախարարին մի շարք հարցերում իրենց պարտականությունները չկատարելու մեջ, այդ թվում հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության, ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման եւ կաթոլիկ հոգեւորական Անդրեա Սանտարոյի սպանության հարցերում: Փետրվարի 13-ին խորհրդարանը արդեն մերժել էր աջակենտրոն «Հայրենիք» (Anavatan)կուսակցության պահանջը Աբդուլկադիր Աքսուի պաշտոնաթողության վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---