Ժամանակն է խոսել Հայոց ցեղասպանության զոհերին փոխհատուցման մասին

PanARMENIAN.Net - Հայտարարություններն այն մասին, թե Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերություններին, «ուղղակի հիմարություն է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, որքան շատ երկրներ ճանաչեն այդ պատմական փաստը, այդքան շատ Թուրքիան պարտավորված կլինի հաշվի առնել ոչ միայն սեփական շահերը, այլ նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության շահերը: «Հայոց ցեղասպանության ճանաչումը կենսական հարց է Հայաստանի համար, քանի որ հանդիսանում է երկրի անվտանգության հիմնական երաշխիքը»,-ընդգծել է նա: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն այն բանի փոխարեն, որ Կոնգրեսը չընդունի համապատասխան որոշում, նա նշել է, որ թուրքական կողմը չունի զիջումների լայն սպեկտր, իսկ եթե ունի, ապա թուրքական կողմը պետք է հրապարակի թե որոնք են այդ զիջումները: «Թուրքական կողմը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պայմանավորում է հայկական կողմի համար անընդունելի նախապայմաններով: Եթե Թուրքիան հրաժարվում է այդ նախապայմաններից, նա պետք է հայտարարի այդ մասին: Եվ հետո, անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ տվյալ հարցը հայկական խորհրդարնը չի քննարկում: Ուստի կոնգրեսականները պետք է որոշեն, կբավարարվեն արդյոք նրանք, եթե Թուրքիան հրաժարվի նախապայմաններից, թե ոչ»,-ամփոփել է փոխխոսնակը:



Իր հերթին, Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հայկական պատասխանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հակահայկական քարոզչությանը» թեմայով խորհրդաժողովի ժամանակ նշել է, որ այսօրվա դրությամբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կարելի է ավարտված համարել: Նրա գնահատմամբ, ներկայումս հարկավոր է արդեն անցնել հաջորդ` իրավաբանական փուլին: Անհրաժեշտ է խոսել Ցեղասպանության զոհերին փոխհատուցում հատկացնելու մասին, գտնում է Մելքոնյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---