Ավտոմեքենաների ներկրումն Ադրբեջան 7 անգամ կրճատվել է

Ավտոմեքենաների ներկրումն Ադրբեջան 7 անգամ կրճատվել է

PanARMENIAN.Net - 2016-ի հունվար-ապրիլ ամիսներին արտերկրից Ադրբեջան է ներկրվել 1742 ավտոմեքենա, ինչը 11148 միավորով կամ 7,40 անգամ քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Ներկրված ավտոմեքենաներից 24-ը 10 և ավելի մարդու տեղափոխման համար նախատեսված տրանպորտային միջոց է, 1509-ը` մարդատար ավտոմեքենա է, 152-ը` բեռնատար, 57-ը` հատուկ նշանակության, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

2016-ի հունվար-ապրիլին Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 5 043 992,40 դոլար: Դա 34,30%-ով քիչ է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, հայտնում է Report-ը Պետական մաքսային կոմիտեի վրա հղումով: Հաշվետու շրջանում ներմուծման ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 23,85%-ով` կազմելով 2 594 180,62 դոլար, արտահանումը` 42,63%-ով և կազմել է 2 449 811,78 դոլար:

Ընթերցեք նաև. Արտահանումն Ադրբեջանից կրճատվել է 43%-ով

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---