Մարտի 3-ին ավարտվում է հայտերի ներկայացման ժամկետը ՀՀ ԿԸՀ

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին ՀՅԴ-ն Հայաստանի ԿԸՀ է ներկայացրել կուսակցության համամասնական ցուցակը: Ցուցակում 117 պատգամավարության թեկնածու է: Համամասնական ցուցակը գլխավորում է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, նրան հաջորդում են Արմեն Ռուստամյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը, կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, առողջապահության նախարար Նորայր Դավիթյանցը, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Կանայք ցուցակում 26 տոկոս են կազմում:



Իր ցուցակն է ներկայացրել նաեւ Հայաստանի Ժողովրդավարական կուսակցությունը: Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է կուսակցության շուրջ 34 անդամ, առաջինը` ՀԺԿ նախագահ Արամ Սարգսյանն է:



Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցութան համամասնական ցուցակում 20 հոգի են: Ցուցակը գլխավորում է նրա նախագահ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, երկրորդ տեղում է Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:



«Արժանապատիվ ապագա» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Այդ որոշումը կայացվել է կուսակցության Միասնական խորհրդի նիստում: Կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը հրաժարվել է մեկնաբանել այդ որոշումը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---