Վրաստանը, Մոլդովան եւ ԱՄՆ-ն պահանջել են Ռուսաստանից «չաջակցել» չճանաչված հանրապետություններին

PanARMENIAN.Net - Վրաստանը, Մոլդովան եւ ԱՄՆ-ն պահանջել են Ռուսաստանից դադարեցնել աջակցությունը «անջատողական ռեժիմներին»: ԵԱՀԿ-ում այդ երկրների առաքելությունները հանդես են եկել Վիեննայում` կազմակերպության Մշտական Խորհրդում առաջարկելով Ռուսաստանին դադարեցնել ֆինանսական աջակցությունը «անջատողական ռեժիմներին եւ միջազգային հանրության վերահսկողությամբ միանալ այդ տարածաշրջանների տնտեսական զարգացման նախագծերին»: Ինչպես հաղորդել է Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրաինտեգրման նախարարությունը, ՎՈՒԱՄ-ը եւ ԱՄՆ-ն «մտահոգություն են հայտնել» Ռուսաստանի գործունեությամբ Մերձդնեստրում, Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում` «չճանաչված պետությունների առաջնորդների պաշտոնական ընդունելությունները Մոսկվայում, նրանց առաջնորդների կողմից բանակցությունների անցկացումը նախագահների կարգավիճակով հակասում է Ռուսաստանի միջնորդական կարգավիճակին, որը պետք է անկողմնակալ լինի այդ հակամարտություններում»: Վրաստանը, Մոլդովան եւ ԱՄՆ-ն հայտնել են, որ չեն հասկանում Ռուսաստանի ոչ հստակ դիրքորոշումը Տիրասպոլի, Ցխինվալի եւ Սուխումի ռեժիմների կազմակերպած ընտրությունների եւ հանրաքվեների վերաբերյալ, որտեղ գրանցվել են մարդու իրավունքների խախտման զանգվածային դեպքեր: Պատվիրակությունները հայտարարել են, որ Ռուսաստանը բավարար ջանքեր չի գործադրում Մերձդնեստրի վերաբերյալ բանակցությունների վերսկսման համար, որոնք փակուղի մտան մեկ տարի առաջ: ՎՈՒԱՄ-ն ու ԱՄՆ-ն կարեւորել են ռուսական զորքերի եւ սպառազինությունների դուրս բերումը Վրաստանի եւ Մոլդովայի տարածքից 1999 թվականի Ստամբուլի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունների համաձայն, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---