Վրաստանը կուժեղացնի հսկողությունն Աբխազիայի հետ սահմանին իր քաղաքացու սպանությունից հետո23 մայիսի 2016 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները որոշել են ուժեղացնել Աբխազիայի հետ սահմանը աբխազ սահմանապահների կողմից Վրաստանի քաղաքացու սպանությունից հետո: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Պետանվտանգության ծառայության փոխղեկավար Լևան Իզորիան, հայտնում է Lenta.ru-ն: Իզորիան նշել է, որ վրացական կողմը մտադիր է ուժեղացնել սահմանի պարեկությունը` թույլ չտալու համար նման միջադեպերի կրկնությունը: Նա նաև հայտնել է, որ Թբիլիսին մտադիր է վերջին 4 տարում առաջին անգամ հանդիպել աբխազական կողմի հետ Միջադեպերի կանխման ու արձագանքման մեխանիզմների շրջանակում, ինչպես նաև պահանջել է պատժել մեղավորին: Վրաստանի ՆԳ փոխնախարար Արչիլ Թալակվաձեն հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է սահմանին լրացուցիչ հսկիչ անցակետեր տեղակայել, սակայն, խոստովանել է, որ դա պահանջում է միջազգային միջնորդների միջամտությունը: Աբխազիայի ՆԳՆ-ն իր հերթին կոչ է արել վրացական իշխանություններին չօգտագործել Վրաստանի քաղաքացի Գիգի Օտխոզորիայի սպանությունը իրավիճակը սրելու նպատակով: «Ցավալի է, որ վրացական կողմը, մասնավորապես, Վրաստանի ՆԳՆ-ն, որոշել է օգտագործել այդ իրադարձությունն իրավիճակը սրելու համար` հերթական անգամ փորձելով միավորներ հավաքել տեղեկատվական պատերազմում»,-ասվում է հայտարարության մեջ: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 19-ին Վրաստանի և Աբխազիայի սահմանին` «Նաբակիա» հսկիչ անցակետում: Ըստ պաշտոնական Սուխումի, Աբխազիայի սահմանապահ զինծառայողի և Վրաստանի քաղաքացի Գիգի Օտխոզորիայի միջև, որը փորձել է անցնել սահմանն առանց փաստաթղթերի և եղել է ոչ սթափ վիճակում, վիճաբանություն է տեղի ունեցել: Արդյունքում Օտխոզորիան սպանվել է: Ըստ Վրաստանի գլխավոր դատախազության, Օտխոզորիան փարձել է աբխազ սահմանապահների հետ պայմանավորվել մթերքի ներմուծման մասին: Նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որից հետո Օտխոզորիան վերադարձել է Վրաստանի տարածք, սակայն աբխազ սահմանապահները հասել են նրան, որից հետո նրանցից մեկը` Ռաշիդ Ղանջիօղլուն, մի քանի անգամ կրակել է տղամարդու վրա: Օտխոզորիայի սպանության փաստով Աբխազիայի և Վրաստանի իրավապահ մարմինները քրեական գործեր են հարուցել: Միջադեպը նկարահանվել է և տեղադրվել համացանցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աբու Դաբի Այցն աշխատանքային է |