ԵՏՄ երկրների նախագահներն Աստանայում կքննարկեն այլ երկրների հետ առևտուրը30 մայիսի 2016 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որը կայանալու է մայիսի 31-ին Աստանայում, կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գործունեության և այլ պետությունների հետ առևտրին առնչվող հարցերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ենթադրվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն ԵՏՄ գործունեության, այլ պետությունների հետ առևտրային համագործակցության զարգացման ընթացիկ հարցերը: Նիստին կմասնակցեն Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները: Մայիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեցին ԵՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները: Երևանյան նիստի ընթացքում քննարկվել է ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵՏՄ-ի՝ ինտեգրացիոն այլ միավորումների հետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև առանձին երկրների հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները:ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների հետագա բնականոն զարգացման առումով ՀՀ նախագահը կարևորել է անվտանգության բաղադրիչը և այդ տեսանկյունից ներկայացրել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը |