Արիստոմենե Վարուդակիսը նշանակվել է Համաշխարհային Բանկի երեւանյան գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնում

PanARMENIAN.Net - Համաշխարհային Բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Արիստոմենե Վարուդակիսը, ով իր պարտավորություններին կանցնի սույն թվականի ապրիլի 2-ին: Այդ մասին երեկ մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀԲ-ի Երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանը, ով կատարում է գրասենյակի ղեկավարի դերը 2006 թվականի նոյեմբերից: Նշենք, որ ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը 2002 թվականից մինչեւ 2006 թվականի հոկտեմբեր գրավում էր Ռոջեր Ռոբինսոնը: Արիստոմենե Վարուդակիսը Համաշխարհային Բանկի կառույցում աշխատում է 2000 թվականի ապրիլից եւ զբաղեցրել է գլխավոր տնտեսագետի պաշտոնը Տնտեսական զարգացման հեռանկարների խմբում, որպես առաջատար տնտեսագետ աշխատել է Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---