Հայաստանն արդյունավետորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ IPAP եւ PFP շրջանակներում

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին բավարարված է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության բարձր մակարդակով: «Տվյալ պահին ԱՄՆ դեսպանատունը զգալի դեր է կատարում ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում, քանի որ, սկսած 2007 թվականի հունվարից, ՆԱՏՕ-ի գրասենյակը Հայաստանում տեղակայվում է ԱՄՆ դեսպանատան բազայի վրա, այն դեպքում երբ ավելի վաղ այն գտնվում էր Վրաստանի դեսպանատանը»,-Երեւանում հայտարարել է Էնթոնի Գոդֆրին: Ըստ ամերիկացի դիվանագետի, ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցության համար բոլորովին պարտադիր չէ լինել այդ կառույցի անդամ: Որպես օրինակ Գոդֆրին նշեց Հայաստանը, որն «արդյունավետ համագործակցում է Դաշինքի հետ Անհատական գործողությունների ծրագրի (IPAP) եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրերի շրջանակներում: Գոդֆրին հանրապետության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ հարաբերությունների հաջող զարգացմանը նպաստող մեկ այլ գործիք է համարում Հայկական ատլանտյան ասոցիացիան: «Մենք տեսնում ենք, որ այդ հասարակական կազմակերպությունը էական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կառավարությանը IPAP շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման գործում»,-ամփոփել է Է.Գոդֆրին, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---