Քրդերը 9 գյուղ են ազատագրել իրաքյան Մոսուլի հարևանությամբ

Քրդերը 9 գյուղ են ազատագրել իրաքյան Մոսուլի հարևանությամբ

PanARMENIAN.Net - Քրդական «փեշմերգա» ջոկատները, որոնք գրոհում են իրաքյան Մոսուլի արվարձանները, մարտերի 3 օրում ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայիններից 120 քկմ տարածք են ազատագրել: Այդ մասին լրագրողներին է հայտնել փեշմերգա պաշտոնական ներկայացուցիչ Ամիր Շերիֆին:

«Մոսուլից դեպի արևելք «փեշմերգա» ջոկատներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել 9 գյուղ: Մարտերի ընթացքում ոչնչացվել է ԻՊ մոտ 140 գրոհային»,-ասել է Ամիր Շերիֆին:

Ըստ նրա, հարձակումն ընթանում է միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի զինվորականները մտել են էլ Ֆալուջա, որը գրավել էին «Իսլամական պետության» ահաբեկիչները:

Գրոհն Էլ Ֆալուջայի ուղղությամբ սկսվել էր մեկ շաբաթ առաջ: Այդ ընթացքում իրաքյան բանակը մի քանի բնակավայր է ազատագրել: Սպանվել է ԻՊ քաղաքային մարմնի ղեկավար Հաջի Համզան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի դաշնային ոստիկանության անվտանգության ուժերն ազատագրել են Էլ Ֆալուջա քաղաքի Հարարիյաթ շրջանը «Իսլամական պետության» գրոհայիններից` քաղաքի ազատագրման գործողության մեկնարկից մի քանի ժամ անց:

Նահանջելով Իրաքի տարբեր շրջաններից` ահաբեկչական «Իսլամական պետությունը» ավելի քան 50 զանգվածային գերեզմանոց է թողել: Զանգվածային գերեզմանոցներ են հայտնաբերվել, երբ Իրաքի բանակը սկսել է գրոհել ահաբեկիչներին: Ռամադի քաղաքում 2016-ի ապրիլի կեսին ֆուտբոլի դաշտերից մեկում 3 գերեզմանոց է հայտնաբերվել մոտ 40 մարդու մասունքներով: Քաղաքը ԻՊ տիրապետության տակ է եղել 2015-ի մայիսից-դեկտեմբեր ամիսներին և անցել է կառավարական ուժերի հսկողության տակ 2016-ի փետրվարին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---