Մայիսի 19-ին Եվրախորհրդարանում լսումներ կսկսվեն ցեղասպանության ժխտման վերաբերյալ օրինագծի շուրջ

PanARMENIAN.Net - ԵՄ երկրներում ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության մասին օրինագիծն ուղղված չէ ուղղակիորեն Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: 3 տարի առաջ օրինագիծն արգելափակվեց եւ այժմ Գերմանիայի նախաձեռնությամբ, որը նախագահում է ԵՄ-ում, այն կրկին ընդգրկվել է օրակարգում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի հայկական դաշնության (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, տվյալ դեպքում խնդիրը Գերմանիան չէ, որը կողմ է օրենքի ընդունմանը, այլ ԵՄ-ի երկրների ընդհանուր տրամադրվածությունը: «Մայիսի 19-ին կմեկնարկեն լսումները Եվրախորհրդարանում, եւ եթե օրինագիծը հավանություն ստանա, դա կնշանակի, որ այն պարտադիր է ԵՄ բոլոր երկրների համար` յուրաքանչյուր երկրի օրենսդրության հետ համապատասխանեցնելուց հետո»,-ընդգծել է նա:



Միեւնույն ժամանակ EAFJD նախագահը նշել է, որ «Հայ դատի» հանձնախմբերը պետք է աշխատեն, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի տարբեր երկրների խորհրդարանների կողմից: «Եթե դա տեղի ունենա, ապա արդյունքում Հայոց ցեղասպանությունը կճանաչվի միջազգային հանրության կողմից»,-ասել է Չոբոյոնը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---