Մովսիսյանը՝ «Նյու Յորք սիթիի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մովսիսյանը՝  «Նյու Յորք սիթիի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Նյու Յորք Սիթին» 2:3 հաշվով զիջել է «Ռեալ Սոլք Լեյքին»:

Հյուրերի կազմում առաջին գնդակը խփել է հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով 59-րդ րոպեին հավասարեցրել է խաղի հաշիվը՝ ցուցաբերելով կատարողական բարձր վարպետություն:

Rslsoapbox.com-ը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել հենց Մովսիսյանին, ում գործողությունները գնահատվել է 7,5 բալով, հայտնում է Armsport.am-ը:

«Մովսիսյանը մասնակցել է իր թիմի 2 կարևորագույն գրոհին: Առաջինի դեպքում Մովսիսյանը կարողացել է ցուցաբերել իր վարպետությունն ու ուժը, դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: Մովսիսյանն ակտիվ գործողություններով թիմին տանում էր իր հետևից: Յուրայի շնորհիվ ՌՍԼ-ն փայլուն հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ»,- գրել է կայքը:

2016-ի հունվարին Մոսկվայի «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի MLS ակումբ (Ֆուտբոլի գլխավոր լիգա) տեղափոխվելու մասին` վարձակալության հիմունքներով:

Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է մոսկովյան ակումբի կազմում 2013-ի մարտին: Նա մասնակցել է 66 խաղի և 27 գոլի հեղինակ դարձել: Ընթացիկ խաղաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 11 խաղի և 3 գոլի հեղինակ դարձել: Հայաստանի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման և 9 գոլի հեղինակ դարձել: «Սպարտակը» շնորհակալություն է հայտնել Մովսիսյանին թիմում անցկացրած ժամանակի համար` հաջողություն մաղթելով հետագա կարիերայում:

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մայիսին հայտարարել էր, որ Մովսիսյանն իր ամբողջ ներուժով չէր խաղում հավաքականի կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---