ՀՀ ԱԳՆ-ում հաստատել են, որ Օսկանյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը կայանալու է ապրիլին

PanARMENIAN.Net - Հայաստանի Արտգործնախարարությունում հաստատել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների խորհրդատվությունները շարունակվելու են ապրիլին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Հիշեցնենք, որ նման պայմանավորվածության են հանգել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ժնեւում, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Հազար Իբրահիմը: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը: Կողմերն իրենց դիրքորոշումներն են հայտնել, խորհրդատվությունները շարունակելու որոշում է ընդունվել, համանախագահները համաձայնեցնում են նախարարների հաջորդ հանդիպումը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---