Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ծրագիրը համապատասխանում է երկու կողմերի շահերին15 մարտի 2007 - 19:37 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ համագործակցության բավականին մեծ ծրագիր ունի, որը բխում է երկու կողմերի շահերից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի Միջազգային Անձնակազմի Պաշտպանական քաղաքականության եւ ծրագրավորման վարչության Պաշտպանական համագործակցության բաժնի ղեկավար Ջորջ Կաթսիրդակիսը, ով Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի Շաբաթվա շրջանակներում: Նրա խոսքերով, ենթադրվում է համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարում եւ տեղեկատվության փոխանակման բնագավառում: «Այդ ամենը մտնում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) մեջ: Երեւանում ես հանդիպել եմ ազգային անվտանգության, Ոստիկանության, Արտգործնախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության տարբեր տեսանկյուններ»,- նշել է Կաթսիրդակիսը:Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ նրա ունեցած տեղեկությունների համաձայն, Հայաստանը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին: «Ինչպես բազմաթիվ անգամներ նշվել է, մասնակցությունը ԱԳԳԾ-ում որեւէ կապ չունի կազմակերպությանն անդամակցելու հետ: Երկրները, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես Ուկրաինան եւ Վրաստանը, այլ ժամանակացույցով են աշխատելու: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն, առաջին հերթին, պետք է բարելավի իր հարաբերությունները հարեւան պետությունների եւ Ռուսաստանի հետ, եւ ապա հայտարարի ՆԱՏՕ մտնելու իր ձգտման մասին: Մենք չենք պատրաստվում դառնալ առճակատման մասնակից, ՆԱՏՕ-ն այլ խնդիրներ ունի: Ամեն դեպքում, 2008 թվականին Վրաստանը չի դառնա Դաշինքի անդամ, դա երկար գործընթաց է»,- ընդգծել է Կաթսիրդակիսը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է․ Մտահոգությունները պահպանվում են Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը Mutuari, Lolik և SilkSwap. Նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ |