Բրնոյում ցուցադրվել է «Պատերազմ եւ խաղաղություն ֆիլմը» Ղարաբաղյան պատերազմի մասին

PanARMENIAN.Net - «Մեկ աշխարհ» վավերագրական կինոնկարների փառատոնի շրջանակներում, որ նվիրված է մարդու իրավունքներին, Բրնոյում ցուցադրվել է հայ ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Պատերազմ եւ խաղաղություն» կինոնկարը, որ նկարահանվել է Ղարաբաղի կռիվներում մասնակցած հայ լրագրողի կողմից: Ֆիլմը պատմում է Ղարաբաղյան պատերազմի մասնակցիների ճակատագրի մասին: Փառատոնի կազմակերպիչների շարքում է Չեխիայի մշակույթի նախարարությունը, տեղեկատվական աջակցությունն իրականացնում են CT2 հեռուստաալիքը, «Prague post» թերթը եւ ռադիո Չեսկոն, որոնք միլիոնավոր լսարան ունեն: Ադրբեջանակ սփյուռքի ներկայացուցիչները եւ Չեխիայում կրթություն ստացող ադրբեջանցի ուսանողները ֆիլմի ցուցադրումից առաջ եւ հետո բրոշյուրներ եւ տեղակագրեր են բաժանել, որոնք արտացոլում են «ճշմարտությունը» Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---