Հայաստանի Ազգային-դեմոկրատական կուսակցության ցուցակ են մտել 77 թեկնածու

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային-դեմոկրատական կուսակցության ցուցակը (առաջնորդ` Շավարշ Քոչարյան) առաջիկա ընտրություններին (մայիսի 12) համամասնական համակարգով ներկայացված է լինելու 77 թեկնածուներով: Ցուցակի թեկնածուների 60 տոկոսը հանդիսանում են ԱԴԿ անդամներ, 40 տոկոսը ոչ կուսակցական քաղաքացիական նախաձեռնության երեք խմբերի ներկայացուցիչներ են:



Ցուցակի 35 տոկոսը կազմում են կանայք, 15 տոկոսը` 30-ը չբոլորած երիտասարդներ: Առաջին հնգյակում նաեւ կանայք են ընդգրկված, առաջին տասնյակը կազմում են մինչեւ 30 տարեկան անձինք եւ ոչ կուսակցական քաղաքացիական նախաձեռնության երեք խմբերի չորս ներկայացուցիչ, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---