Բաքվում մեկնարկել է իսլամական կրոնը անարգած լրագրողների հանդեպ դատավարությունը

PanARMENIAN.Net - Նախօրեին Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանում տեղի է ունեցել հրապարակախոս Ռաֆիգ Թաղիի եւ «Սենետ» թերթի գլխավոր խմբագիր Սամիր Սադաղատօղլուի գործով նախնական նիստը: Ռ.Թաղիի եւ Սադաղատօղլուի հանդեպ նոյեմբերի 15-ին ընտրվել էր երկամսյա կալանքի խափանման միջոցը: Դրա պատճառը 2006 թվականի նոյեմբրի 1-ին «Սենետ» թերթում Ռ.Թաղիի «Եվրոպան եւ մենք» հոդվածի հրապարակումն էր, որտեղ նա վիրավորանք է հասցրել Մուհամեդ մարգարեին եւ իսլամական կրոնին: Ռ.Թաղիին եւ Սադաղատօղլուին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 283 հոդվածով (ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանքի հրահրում): Սկզբում մեղադրյալների փաստաբան Իսահան Աշուրովը օրենսդրության համապատասխան հոդվածների հիման վրա պահանջեց փոխել խափանման միջոցը իր պաշտպանյալների իրավունքների խախտման պատճառով, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---