Բաքուն ավելի քան €80 մլն է վճարել Formula 1-ի անցկացման համար14 հունիսի 2016 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայտնի իսպանական Marca պարբերականը հունիսի 14-ին նյութ է հրապարակել Բաքվում կայանալիք Եվրոպայի Գրան պրիի Formula 1 մրցումների մասին: Պարբերականը պնդում է, որ Formula-1 անցկացնելու համար Բաքուն ավելի քան €80 մլն է վճարել: Նշվում է նաև, որ իսպանացի մասնակից Ֆերնանդո Ալոնսոն մոտ €2 մլն է ստացել կամ ստանալու է` Եվրոպայի Գրան պրիի դեսպան դառնալու համար: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի և Formula 1-ի միջև պայմանագրի գումարը կոմերցիոն գաղտնիք է և պաշտոնապես չի հրապարակվում, հայտնում է Haqqin.az-ը: Formula 1-ի ղեկավարն է Բերնի Էքլսթոունը: Պարբերականը գրել է նաև, որ ծախսած գումարի մի մասը հնարավոր կլինի վերադարձնել: Որպես օրինակ իսպանական պարբերականը բերում է Վալենսիան, որտեղ նույնպես Եվրոպայի Գրան պրի է անցկացվել: «Ֆորմուլա-1» մրցումներն առաջին անգամ կանցնեն Բաքվում 2016-ի հունիսի 17-19: Ավելի վաղ Sports for Rights իրավապաշտպան կազմակերպությունը Formula 1-ին կոչ էր արել «բարելավել իր կերպարը»՝ բարձրաձայնելով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի մասին: Ընթերցեք նաև. Կոչ Formula 1-ին՝ բարձրաձայնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |