ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. ՌԴ-ն չի հարգում Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. ՌԴ-ն չի հարգում Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեղադրել է Ռուաստանին 1997թ. Համագործակցության և անվտանգության հիմնարար ակտի դրույթները խախտելու մեջ, հայտնում է Gazeta.ru-ն Sueddeutsche Zeitung-ի վրա հղումով:

«Ռուսաստանը չի պահպանում այդ փաստաթղթի դրույթները, որի հիմնարար սկզբունքներից մեկը ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքն է: ՌԴ-ն չի հարգում Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Բացի այդ, Հիմնարար ակտը ենթադրում է ռուսական ռազմական ներկայության որոշ սահմանափակում, սակայն, այն զգալիորեն ավելացել է»,-հայտարարել է Ստոլտենբերգը:

Ըստ գլխավոր քարտուղարի, դաշինքը նշում է ՌԴ սպառազինության աճ Կալինինգրադում, Ղրիմում, Բարենցի, Բալթյան և Սև ծովերում, ինչպես նաև Միջերկրական ավազանի արևելյան հատվածում: Նա նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Արևելյան Եվրոպայի երկրներում նախատեսվում է հնարավոր հակամարտությունները կանխելու համար:

«Հզոր պաշտպանությունը, զսպումն ու ՆԱՏՕ-ի ընդլայնումը հակամարտությունները կանխելու լավագույն միջոցն են»,-ասել է գլխավոր քարտուղարը` հավելելով, որ ՆԱՏՕ-ն շեշտը դնում է ՌԴ հետ քաղաքական երկխոսության վրա:

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն անմիջական սպառնալիք չի տեսնում ՌԴ կողմից դաշինքի որևէ երկրի համար, իսկ ՆԱՏՕ-ի հզորացման նպատակը ոչ թե Ռուսաստանի հետ հակամարտություն հրահրելն է, այլ դրանից խուսափելը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---