Թուրքիայում 1 տ պայթուցիկով միկրոավտոբուս է հայտնաբերվել

Թուրքիայում 1 տ պայթուցիկով միկրոավտոբուս է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը 1 տոննա պայթուցիկով լցոնված միկրոավտոբուս է հայտնաբերվել երկրի հարավ-արևելքում` Դիարբեքիրում, հայտնում է Haqqin.az-ը թուրքական Hurriyet-ի վրա հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 20-ի երեկոյան Էրգանի թաղամասում: Տարածքը մեկուսացվել է, մոտակա տների բնակիչները տարհանվել են: Մասնագետները վնասազերծել են պայթուցիկը, տրանսպորտային միջոցը տեղափոխվել է ոստիկանություն: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Մայիսի 31-ին առնվազն 4 մարդ է զոհվել Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում տեղի ունեցած պայթյունից: Եվս 19 մարդ վիրավորվել է, որոնցից 5-ը ոստիկանության աշխատակիցներ են: Ըստ գործակալությունների տվյալների, պայթուցիկը տեղադրված է եղել կոյուղու հորում և գործի է դրվել, երբ անցնում էր ոստիկանության մեքենան:

Դիարբեքիրում մի քանի ամիս է գործողություն է իրականացվում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: Գավառում հաճախակի են դարձել պայթյունները, որոնցիցի շատերի դեպքում պատասխանատվությունը ստանձնել են քուրդ ապստամբները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---