Հանրայինը կհեռարձակի փոքր երկրների ԵԱ-ում բասկետբոլի հավաքականի հանդիպումները24 հունիսի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Մոլդովայում մեկնարկում է տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ձեռք է բերել խաղերը հեռարձակելու իրավունք և հայ մարզասերները հնարավորություն կունենան ուղիղ եթերում դիտել Հայաստանի ընտրանու մասնակցությամբ խաղերը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի բաժինը: Հայաստանի հավաքականն ընդգրկված է B ենթախմբում, որտեղ մրցելու է Մոլդովայի, Անդորրայի և Ուելսի հավաքականների հետ: 28 հունիսի 19:15 Մոլդովա-Հայաստան 29 հունիսի 14:45 Անդորրա-Հայաստան 30 հունիսի 14:45 Հայաստան-Ուելս Առաջին հորիզոնականներում գտնվող հավաքականները դուրս կգան կիսաեզրափակիչ: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ կունենա Իրանի բասկետբոլի մեծահասակների և երիտասարդական թիմերի հետ: Նախապատրաստվելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը՝ բասկետբոլի Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Իրանի թիմի հետ: Խաղերը կկայանան հունիսի 24-ին և 25-ին, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը |