Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու հակառակորդները նոր հանրաքվե են պահանջում25 հունիսի 2016 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդները ցանկանում են այդ հարցի վերաբերյալ նոր հանրաքվե անցկացնել: Այդ է վկայում Միացյալ Թագավորության խորհրդարանի կայքում հրապարակված խնդրագիրը: Նոր հանրաքվեի նախաձեռնողները կոչ են անում կառավարությանը կանոն կիրառել, որի համաձայն, եթե Brexit-ին (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե) կողմ կամ դեմ քվեարկածների քանակը 60 տոկոսից պակաս է, իսկ մասնակցությունը 75 տոկոսից ցածր, ապա հարկավոր է նոր քվեարկություն անցկացնել: Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ունեցած ԵՄ անդամության վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները` հավաքելով ձայների 51,8 տոկոսը: ԵՄ կազմում մնալու օգտին քվեարկել է 48%-ը: Այժմ խնդրագրի օգտին է քվեարկել 515.811 մարդ, ինչը 5 անգամ ավելի է անհրաժեշտ 100.000 ստորագրությունից: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն նվիրված ԵՄ կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը Դոնալդ Տուսկն ասել է, որ Եվրամիությունն առանց Մեծ Բրիտանիայի էլ կպահպանի միասնությունը և կանցկացնի առաջին ոչ պաշտոնական գագաթնաժողովը հուլիսի 29-ին Բրյուսելում 27 անդամ երկրի մասնակցությամբ: Տուսկը հավելել է, որ բրիտանական հանրաքվեն իրավական վակուում չի առաջացնի ոչ ԵՄ-ում, ոչ էլ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում: Ընթերցեք նաև. Շոտլանդիան հայտարարել է ԵՄ մաս լինելու մտադրության մասին Հյուսիսային Իռլանդիայում մտածում են Իռլանդիայի հետ վերամիավորվելու հանրաքվեի մասին Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |