Արոնյանը 1 տեղով նահանջել է ՖԻԴԵ հուլիսյան վարկանիշում 1 հուլիսի 2016 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակը՝ հուլիս ամսվա դրությամբ: Ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2855 միավորով: Երկրորդ տեղում է ռուս Վլադիմիր Կրամնիկը, 3-րդ տեղում՝ ԱՄՆ-ց ներկայացնող Ֆաբիանո Կարուանան, 4-րդ հորիզոնականում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2792 միավորով 5-րդ հորիզոնականում է: ՀՀ շախմատային հավաքականի անդամներ՝ Գաբրիել Սարգսյանը 56-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը` 62-րդ, Սերգեյ Մովսիսյանը` 76-րդ: Հունիսի վարկանիշում Արոնյանը զբաղեցնում էր 4-րդ տեղը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |