Մեսսին փոշմանել է` կշարունակի կարիերան Արգենտինայի հավաքականում

Մեսսին փոշմանել է` կշարունակի կարիերան Արգենտինայի հավաքականում

PanARMENIAN.Net - Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին վերանայել է իր որոշումը Արգենտինայի հավաքականի կազմում կարիերան ավարտելու մասին, հայտնում է La Nacion-ը:

Հունիսի 26-ին Արգենտինայի և Չիլիի միջև հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց առանց արդյունքի, իսկ 11-մետրանոցների շարքում չիլիացիները հաղթանակի հասան 4:2 հաշվով: Մեսսին չիրացրեց պենալտին: Այդպիսով Արգենտինայի հավաքականն անընդմեջ երրորդ խոշոր պարտությունը կրեց խոշոր մրցաշարերի եզրափակչում:

Հավաքականի նախկին անդամներից մեկը, որը Մեսսիի հետ խաղացել է աշխարհի 3 առաջնությունում (2006, 2010 և 2014թթ.), խոսել է հարձակվողի հետ ու հայտարարել, որ նա կխաղա Արգենտինայի հավաքականի կազմում: Նշվում է, որ Մեսսին դադար կվերցնի և սեպտեմբերին չի մասնակցի ԱԱ-2018-ի ընտրական շրջանում հավաքականի խաղերին Ուրուգվայի և Վենեսուելայի հավաքականների հետ, սակայն կվերադառնա թիմ և կպայքարի Ռուսաստանում կայանալիք ԱԱ հաղթանակի համարում:

«Նա կվերադառնա, նա արդեն ցանկանում է հաղթել Ռուաստանում կայանալիք 2018-ի աշխարհի առաջնությունում»,-ասել է աղբյուրը, հայտնում է Ռ-Սպորտը:

Ավելի վաղ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին անձամբ էր խնդրել 29-ամյա Մեսսիին չհեռանալ ազգային հավաքականից, իսկ երկրպագուները փորձում են համոզել, որ նա հրաժարավի հեռանալու մասին իր որոշումից #NoTeVayasLio հեշթեգի օգտնությամբ` «Մի հեռացիր, Լեո»:

Նաև հարյուրավոր երկրպագուներ հանրահավքներ են արել Բուենոս Այրեսում` խնդրելով Մեսսիին փոխել որոշումը: Ազգային թիմում Մեսսին սկսել է խաղալ 2005-ից: Հավաքականի կազմում նա 113 խաղի է մասնակցել, իրացնելով 55 գոլ, որը ռեկորդային ցուցանիշ է:

29-ամյա Լիոնել Մեսսին իր մասնագիտական ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է գալիս «Բարսելոնա» ակումբի կազմում: Նրա մասնակցությամբ թիմը 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Մեսսին 5 անգամ «Ոսկե գնդակի» է արժանացել, որը հանձնվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---