Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը կարող է որակազրկվել 1 տարով 9 հուլիսի 2016 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը կարող է որակազրկվել 1 տարով: Որակազրկման սպառնալիք առաջացավ, երբ ևս մեկ ադրբեջանցի ծանրորդի արյան մեջ հայտնաբերվեցին խթանիչի հետքեր: Խոսքը Սարդար Հասանովի մասին է, որի 2008-ի Պեկինի Օլիմպիադայի ժամանակ կատարված արյան հետազոտության վերստուգումը խթանիչի օգտագործման դրական արդյունք է ցույց տվել: Ստուգումները նախաձեռնել է Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռիոյի Օլիմպիադային ընդառաջ, հայտնում է Haqqin.az-ը: Ավելի վաղ խթանիչի օգտագործման հետքեր էին հայտնաբերվել Ինթիգամ Զաիրովի և Բոյանկա Կոստովայի մոտ: Հունիսին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հայտարարեց, որ մեկ տարով կորակազրկվեն այն երկրները, որոնց թիմում խթանիչների օգտագործման վերստուգումներից հետո 3 և ավելի դրական արդյունքներ կհայտնաբերվեն (Պեկինի և Լոնոդոնի օլիմպիական խաղերի ժամանակ հանձնած թեստերում): Այդ շարքին դասվեցին Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը: Նրանց կարող է միանալ նաև Ադրբեջանը: Եթե Զաիրովի, Կոստովայի և Հասանովի մոտ խթանիչների առկայությունը հաստատվի, ապա Ադրբեջանը կորակազրկվի 1 տարով: Բացի այդ, IWF-ն հայտարարել է, որ հետաքննության անկախ հանձնաժողով է ստեղծելու այդ երկրների հետ կապված: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը զրկվել է օլիմպիական բոլոր արտոնագրերից ծանրամարտում: Ադրբեջանը զրկվել է 6 ծանրորդի հավաքած բոլոր միավորներից, որոնց արյան մեջ ԱԱ-2015 արդյունքներում խթանիչ է հայտնաբերվել: Արդյունքում օլիմպիական տղամարդկանց աղյուսակում այդ երկիրը 16-րդ տեղից նահանջել է 31-րդը, որի համար Օլիմպիադայի մասնակցության արտոնագրեր չեն տրվում, քանի որ դա նախատեսված է միայն լավագույն 24 երկրի համար: Կանանց ստուգարքում Ռիոյի ուղեգիր է ստացել 21 երկիր: Ադրբեջանն այս ցուցակում 26-րդն է: Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է երկրին օլիմպիական արտոնագրերից զրկելու որոշումը: Խթանիչներ օգտագործած մարզիկների նոր ցուցակում է հայտնվել նաև հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |