Վրաստանում սկսվել է դեպի ՀՀ գազատարի հիմնանորոգումը` ամենամեծը վերջին 30 տարում12 հուլիսի 2016 - 13:55 AMT PanARMENIAN.Net - «Ղազախ-Սագուրամո» տարանցիկ գազատարի վրա հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել: Ռուսական գազի տարանցումը Վրաստանից Հայաստան կվերսկսվի օգոստոսի 10-ին: 2016-ի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Այդ մասին հայտնել է Վրաստանի գազի փոխադրման ընկերությունը (GGTC), հայտնում է «Բիզնես Գրուզիան»: GGTC-ում նշել են, որ նման լայնածավալ աշխատանքներ գազատարի վրա չեն իրականացվել վերջին 30 տարում: Մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կիրականացվեն: Վերականգնողական աշխատանքների շրջանակում վերանորոգվելու է նաև Բաքու-Թբիլիսի երկաթուղային անցումի տակի հատվածը: «Վերանորոգման ընթացքում ռուսական գազի առաքումը Հայաստան դադարեցվել է: Դա համաձայնեցված է ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ հետ»,-ասել են ընկերությունում: Աշխատանքների ավարտը թույլ կտա կրկնակի անգամ արդյունավետ դարձնել գազամուղի կառավարումն ու անվտանգությունը, ինչպես նաև կրճատել բնական գազի կորուստները: Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հաշվին: Մայիսի 30-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է գազի սակագների նվազում նախատեսող որոշումը:Մինչև 10.000 խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 146.700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (146 դրամ՝ 1 խմ դիմաց): Խորանարդ մետրի արժեքն, այսպիսով, նվազեցվել է 9.3 դրամով: 10 հազար խորանարդ մետրից ավել սպառողների համար սակագինն էժանացել է մոտ $20-ով՝ 1000 խմ դիմաց, $276.98-ից դառնալով $257.56: Այսպիսով, խոշոր սպառողների համար գազն էժանանում է մոտ 20 ցենտով՝ 1 խմ դիմաց: Նոր սակագներն ուժի մեջ են մտնում հունիսի 1-ից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |