ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՈՎ, ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների պայմանով: Այդ մասին հայտարարել են Հայաստանի եւ Բուլղարիայի պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլայ Սվինարովը նախօրեին Սոֆիայում կայացած բանակցություններից հետո: «Նովոստի» գործակալության հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման` փոխզիջումների, գործուն քաղաքական բանակցությունների, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսության, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության հիման վրա: «Այդ խնդրի նկատմամբ Երեւանի դիրքորոշումը չի նախատեսում կարգավորում պաշտպանության նախարարության մասնակցությամբ», - ընդգծել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Նիկոլայ Սվինարովի խոսքերով, Բուլղարիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, պատրաստ է համակողմանի աջակցություն ցույց տալ խնդրի խաղաղ կարգավորմանը: Տարածաշրջանային թեմաներից եւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին Հայաստանի եւ Բուլղարիայի մասնակցությունից բացի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական կապերին առնչվող հարցեր: Նախարարությունների ներկայացուցիչները ստորագրել են 2002-2003 թվականների Հայաստանի եւ Բուլղարիայի ռազմական գերատեսչությունների համագործակցության ծրագիրը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---