Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը առեւտրի առարկա է դարձել ԱՄՆ -ի եւ Թուրքիայի միջեւ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին առեւտրի առարկա է դարձել ԱՄՆ -ի եւ Թուրքիայի միջեւ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի քաղաքական վերնախավը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է հայ արեւելագետը: «Սակայն նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը ելնում է իր շահերից, եւ Հայաստանը պետք է հետեւողականորեն շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր քաղաքականությունը: Դա հարկավոր է մարդկությանը` ապագայում նման դեպքերի կրկնություն թույլ չտալու համար»,-ընդգծել է Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---