Առաջին անգամ Հայաստանն Օլիմպիադային արգելավազորդ կներկայացնի13 հուլիսի 2016 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Աթլետիկայի Հայաստանի օլիմպիական հավաքականի միակ արգելավազորդը Լիլիթ Հարությունյանն է: Անկախ Հայաստանի պատմության մեջ Օլիմպիական խաղերին Հայաստանն առաջին անգամ արգելավազորդ է ներկայացնում, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Հարությունյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ: Միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հարցերով հանձնախումբը Հարությունյանի՝ 400 մետր արգելավազքում գրանցած արդյունքով է թույլատրել նրան մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին: Լիլիթ Հարությունյանը ծնվել է 1993-ին Գյումրի քաղաքում: Աթլետիկայով զբաղվում է 13 տարեկանից: Հարությունյանի անձնական մարզիչները ամուսինն ու սկեսուրն են: Ամուսինը, ով նույնպես աթլետիկայով է զբաղվել, հեռացել է մեծ սպորտից՝ աղջկան խնամելու համար, որպեսզի Լիլիթը շարունակի իր մարզական կարիերան: Աթլետիկայի Հայաստանի թիմը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին կներկայացնի 6 աթլետ: Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ն Օլիմպիադային ներկայացնում է 33 մարզիկ՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ: Photo` Armnoc Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել Համայնքապետ․ Բերքաբերում ականազերծումն ավարտվել է Նա նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս չեն ավարտվել Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |