ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում30 ապրիլի 2024 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն առաջարկում է Հայաստանում սահմանափակել TikTok սոցիալական ցանցի հասանելությունը։ Այդ մասին նա հայտարարել է ԱԺ-ում՝ ներկայացնելով 2023թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը։ Որպես օրինակ նա հիշեցրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, ըստ որի՝ TikTok-ը կարող է արգելափակվել Եվրամիության տարածքում, հայտնում է Sputnik Արմենիան։ Հակոբյանը նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել այն ալիքները կամ ցանցերը, որոնք մարդկանց գիտակցության վրա են ազդում։ «Ես կարծում եմ, որ եթե նրանք դա անում են, մենք նույնպես կարող ենք անել։ Չգիտեմ դրա տեխնիկական հնարավորությունների մասին, որովհետև կարծում եմ, որ դա թանկ հաճույք է։ Բայց մենք պետք է մտածենք վտանգավոր բովանդակության հարթակների ազդեցությունը մեր հասարակության վրա սահմանափակելու մասին»,- ասել է Հակոբյանը։ Նրա խոսքով ՝ տեխնիկական հեղափոխությունը հանգեցրել է նրան , որ պետությունը չի կարող վերահսկել մարդկանց հասանելի ամբողջ տեղեկատվությունը և դրա համար են, ամբողջ աշխարհում երկրներն անցել են բովանդակության սահմանափակումների։ Տիգրան Հակոբյանի կարծքով՝ Հայաստանն այս առումով ուշանում է։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |