Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության միությունը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - «Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության միություն» միջտարածաշրջանային հասարակական կազմկերպությունը Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Հայաստանի հավատարիմ ռուս բարեկամների անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքը Ձեզ այս բարձր պաշտոնին` Հայաստանի Հանրապետության վարչապետ, նշանակելու կապակցությամբ»,- ասվում է շնորհավորական ուղերձում:



Վարչապետի անունով նամակում, որն ստացել է PanARMENIAN.Net ը, ընդգծվում է. «Ձեր կյանքն ու գործնեությունն ամբողջությամբ նվիրված է Ղարաբաղի հարցի արդար կարգավորմանը, Հայաստանի պետական ինքնուրույնության վերածնմանը, ողջ հայ ժողովրդի ազատության եւ միասնության ապահովմանը, Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի հետ նրա հազարամյա անխախտ եղբայրական եւ անսահման կապի ամրապնդմանը: Ղարաբաղյան ընդհատակի եւ ռազմական խառնակությունների տարիներին, ինչպես նաեւ երկրորդ Հանրապետության կառուցման ծանր տարիներին Դուք համարձակ եւ հիմնովին կարգավորում էիք ամենաբարդ խնդիրները»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---