Վիկ Դարչինյանը ռինգ կբարձրանա հուլիսի 16-ին՝ ԱՄՆ-ում

Վիկ Դարչինյանը ռինգ կբարձրանա հուլիսի 16-ին՝ ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում ռինգ կբարձրանա աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը. նա կպայքարի մեքսիկացի 32-ամյա Էնրիկե Կեվեդոյի հետ:

Այս մասին հայտնում է Fightnews-ը:

Դարչինյանը վերջին անգամ ռինգ է բարձրացել դեկտեմբերի 2015-ին Ավստրալիայում՝ մրցամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ֆիլիպինցի Քրիս Պաուլինոյին: Այս մրցապայքարում վիճարկվում էր երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBC վարկածով տարածաշրջանային չեմպիոնի գոտին:

Մենամարտից առաջ ավստրալացի փրոմոութեր Պետեր Մանիատիսը նշել էր, որ Պաուլինոն երիտասարդ ու տաղանդավոր 22-ամյա բռնցքամարտիկ է, և վստահ է իր հաղթանակին, քանի որ Դարչինյանն արդեն 39 տարեկան է, ու նրա լավավույն տարիներն արդեն անցյալում են:

Վախթանգ Դարչինյանը ծնվել է 1976-ի հունվարի 7-ին Վանաձորում, առավել հայտնի է որպես Վիկ Դարչինյան, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն։

Եղել է նաև IBF վարկածով գերթեթևքաշային չեմպիոն, ինչպես նաև նվաճել է 4 IBO տիտղոս։ Դարչինյանը ձախլիկ բռնցքամարիկ է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---