Հայոց ցեղասպանության մասին օրինագծի պատճառով բանակցությունները Gaz de France-ի հետ ընդհատվել են

PanARMENIAN.Net - Թուրքիան դադարեցրել է բանակցությունները Gaz de France-ի հետ Nabucco ծրագրով մագիստրալային նավթատարի նախագծում նասնակցելու վերաբերյալ, որում գլխավոր են թուրքական գազա-նավթային BOTAS ընկերությունը եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը, հաղորդում է AFP-ն` հղում կատարելով Անատոլիական լրատվական գործակալության վրա: Դադարեցման պատճառ է դարձել Ֆրանսիայի Սենատի քննարկմանը ներկայացված Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման մասին օրինագիծը: Հինգ ընկերություններից բաղկացած կոնսորցիումը մտադիր է 3,3 հազար կիլոմետր երկարությամբ գազատար կառուցել Մերձավոր Արեւելքից եւ Կենտրոնական Ասիայից Թուրքիայի եւ Բալկանների տարածքով Եվրոպա գազ մատակարարելու համար` շրջանցելով Ռուսաստանը: Կոնսորցիումի կազմում կան գազային ընկերություններ Ավստրիայից, Հունգարիայից, Բուլղարիայից եւ Ռումինիայից: Բանակցությունները Gaz de France-ի հետ անհրաժեշտ էին $6 մլրդ (4,5 մլրդ եվրո) արժողությամբ նախագծին վեցերորդ ներդնողին ներգրավելու համար: Կառուցման ավարտը ծրագրվում է 2012 թվականին: AFP-ի հաղոդրագրության մեջ նշվում է, որ ֆրանսիական ընկերության հետ համագործակցությանը կողմ են հանդես եկել բոլոր ներդնողները, բացի Թուրքիայից, որն այդպես է վարվել Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի պատճառով` ընդունված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անցյալ տարվա հոկտեմբերին:



«Մենք դադարեցրել ենք բանակցությունները Gaz de France-ի հետ մինչեւ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները: Մենք որոշել ենք վերադառնալ այդ հարցին ընտրություններից հետո»,- հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությունում առկա աղբյուրը: Թուրքիայի էներգետիկայի նախարարի խոսքերով, Nabucco նախագիծը շատ կարեւոր է: «Մենք իրականացրել ենք նախագծի առաջին փուլը: Թուրքիան շատ կարեւոր հատված է Եվրոպա գազ մատակարարելու համար եւ մենք կօգտվենք դրանից»,- ասել է նա Reuters գործակալությանը: Gaz de France-ը դեռ չի մեկնաբանել իրավիճակը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---