ՎիվաՍել-ՄՏՍ. Ռոումինգը Վրաստանում 25 դրամ՝ 1ՄԲ-ի համար14 հուլիսի 2016 - 10:23 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2016թ. հոկտեմբերի 31-ը, ընկերության բաժանորդները, ակտիվացնելով ռոումինգ ծառայությունը և արդեն Վրաստանում միանալով «Magticom» կամ «Geocell» ցանցին, ինտերնետից կարող են օգտվել ընդամենը 25 դրամ/ՄԲ սակագնով: Ելքային կարճ հաղորդագրությունների համար ևս սակագինը կազմում է 25 դրամ/SMS, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: «Ներկայումս, համացանցի և առհասարակ՝ բջջային հեռախոսակապի միջոցով կապի մեջ մնալը չափազանց կարևոր է, անկախ նրանցից՝ աշխատավայրում ես, տանը, թե՝ արտերկրում՝ հանգստի նպատակով: Արձակուրդն անցկացնելու կամ գործնական նպատակներով Վրաստան այցելող իր բաժանորդներին հաղորդակցման մատչելի հնարավորություն ընձեռելու համար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչև հոկտեմբերի 31-ը Վրաստանի «Magticom» և «Geocell» ցանցերում սահմանել է 25 դրամ սակագին` ինտերնետի 1 ՄԲ-ի համար: Ելքային կարճ հաղորդագրությունների համար ևս սակագինը կկազմի 25 դրամ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |