Հայաստանը՝ Եվրոպայի համալսարանական խաղերի շախմատի չեմպիոն16 հուլիսի 2016 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ավարտվեցին Եվրոպայի համալսարանական մարզական 3-րդ խաղերը, որի շրջանակներում անց էր կացվում նաև շախմատի մրցաշար, որն ընթանում էր արագ շախմատի կանոններով։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը։ Թիմային հաշվարկում Հայաստանը վաստակեց 14,5 միավոր և 2 միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականից, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան։ Բացի թիմային հաշվարկից, հաշվի էին առնվում նաև անհատական արդյունքները, որում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հովհաննես Գաբուզյանը, ով 9-ը հնարավորից վաստակեց 8 միավոր և նվաճեց ոսկե մեդալ, իսկ արծաթե մեդալը բաժին հասավ 6,5 միավոր վաստակած Զավեն Անդրիասյանին։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |