Թուրքիայում հեղաշրջմանը մասնակցելու կասկածանքով ձերբակալել են ՆԱՏՕ-ի ռազմակայանի հրամանատարին

Թուրքիայում հեղաշրջմանը մասնակցելու կասկածանքով ձերբակալել են ՆԱՏՕ-ի ռազմակայանի հրամանատարին

PanARMENIAN.Net - Թուրքիայում ձերբակալել են ՆԱՏՕ-ի «Ինջիրլիկ» ռազմակայանի հրամանատար, գեներալ Բիքիր Էրկան Վանին, հայտնում է Sky News Arabia-ն: Ռազմական հեղաշրջման փորձից հետո ռազմակայանը մեկուսացվել էր և անջատվել էներգամատակարարումից:

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի «Ինջիրլիկ» ռազմակայանը մեղսակից է զինված հեղաշրջման փորձին: Այդ մասին հայտնել էր Reuters-ը:

Ըստ Չավուշօղլուի, ավիաբազայի զինծառայողները մասնակցել են ապստամբությանը: Նա նաև նշել է, որ Թուրքիան կվերսկսի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի թռիչքները հեղաշրջման վերջնական ձախողումից հետո:

Գեներալ Բեքիրի հետ ռազմակայանում ձերբակալվել է ևս 10 բարձրաստիճան թուրք սպա, պնդում է հեռուստաալիքը:

Թուրքիայի իշխանությունները երկար ժամանակ չէին պարզաբանում ՆԱՏՕ-ի բազայի աշխատանքի դադարեցման պատճառը: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ այնտեղ հատուկ գործողություն է անցկացվում, որի շրջանակում արդեն ձերբակալվել է մի քանի զինծառայող, որոնք մասնակցել են հեղաշրջման փորձին: Ձերբակալվածների անունները նախարարը չի նշել և ժխտել է, որ ռազմակայանը դադարեցրել է աշխատանքը: Միևնույն ժամանակ ԱՄՆ հրամանատարությունը չի հայտնել, որ Թուրքիան արգելել է օգտագործել ռազմակայանը ԻՊ ահաբեկիչներին գրոհելու համար, հայտնում է newsru.com-ը:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:

Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---